Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչո՞վ է պայմանավորված կանանց մոտ ագրեսիան

Ինչո՞վ է պայմանավորված կանանց մոտ ագրեսիան

Ագրեսիվ տրամադրվածություն ու մրցակցելու հակվածություն կանանց շրջանում դրսեւորվում է էսթրոգեն հորմոնի ազդեցությամբ, նաեւ տղամարդկանց մոտ էսթորգենի որոշ չափի առկայությունը զգալիորեն ազդում է նրանց հուզական վիճակի վրա:

 

Միչիգանի համալսարանի գիտնականների խումբը հաստատել է, որ հորմոնն առավել շատ ազդում է միայնակ կանանց ու նրանց վրա, ովքեր հակաբեղմնավորիչներ են օգտագործում: Էստրոգենի ազդեցության վերաբերյալ բժիշկ Սթիվեն Սթենթոնն ու նրա խումբը հետազոտություն են անցկացրել, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: 

 

Կամավորների խմբին առաջարկել են համակարգչային խաղ խաղալ՝ որից առաջ ստուգել են հորմոնալ մակարադակը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որոնց արյան մեջ էսթրոգենի մեծ քանակություն է հայտնաբերվել, եռանդով էին խաղում, լավ արդյունքներ գրանցում: Հաղթանակի դեպքում էսթրոգենի մակարդակն ավելի էր բարձրանում ու պահպանվում օրվա ընթացքում: Այն կանանց շրջանում, ովքեր պարտվում էին, էսթրոգենի մակարդակը նկատելիորեն իջնում էր:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ